Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննարկվել է «Անվերջության ժապավեն» հուշարձանի և «Արձագանք» արձանի վերականգնմանը վերաբերող հարցը

17:35, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Քննարկվել է «Անվերջության ժապավեն» հուշարձանի և «Արձագանք» արձանի վերականգնմանը վերաբերող հարցը

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալներ Տիգրան Գալստյանն ու Վահե Բուդումյանն օգոստոսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Կոտայքի մարզ:
     Այցի սկզբում Լիլիթ Մակունցի, մշակույթի նախարարի տեղակալների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի տեղակալների մասնակցությամբ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդացություն: Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզում գտնվող «Անվերջության ժապավեն» հուշարձանի և «Արձագանք» արձանի վերականգնմանը և պահպանմանը վերաբերող հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության շուրջ:
     Այնուհետև Լիլիթ Մակունցը Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի և Չարենցավանի մշակութային մի շարք կառույցներ: Մասնավորապես՝ նրանք եղել են Հրազդանի Դրամատիկական թատրոնում, մարզային գրադարանում, Չարենցավանի արվեստի դպրոցում, ծանոթացել են շենքային պայմաններին, առկա ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ:

4688 | 0
Facebook