Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոփոխություններ՝ «Summer cup» միջազգային ֆուտբոլային մրցաշարի խաղացանկում

13:00, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Փոփոխություններ՝ «Summer cup» միջազգային ֆուտբոլային մրցաշարի խաղացանկում

Օգոստոսի 20-ին «Բանանց» մարզահամալիրում մեկնարկել է «Summer cup» միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում են 2003 թվականին ծնված պատանիներից կազմված հինգ թիմեր Հայաստանից և Ռուսաստանից՝ «Բանանց», «Փյունիկ», Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական, «Անժի» և «Ռոստով»:

Մրցաշարը, որի նպատակն է ֆուտբոլային ակումբների միջև բարեկամական կապերի հաստատումը, սպորտային վարպետության աճը և փորձի փոխանակումը, մեկնարկեց երկու հանդիպումով: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը մեկնարկային տուրում 0։1 հաշվով պարտություն կրեց Մախաչկալայի «Անժի»-ից: Միակ գոլի հեղինակը դարձավ Մագոմեդ Մուսաևը: Տուրի մյուս խաղում «Փյունիկ»-ը 1։2 հաշվով պարտություն կրեց Ռոստովի համանուն թիմից: Ռուսական թիմի կազմում աչքի ընկան Ռոման Ռոմանովն ու Սերգեյ Կոչկանյանը, «Փյունիկ»-ից խաղի հաշիվը կրճատեց Լևոն Վարդանյանը:

«Բանանց»-ի մինչև 16 տարեկանների թիմը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 21-ին: Խաղացանկը փոփոխության է ենթարկվել և այժմ խաղերի գրաֆիկն այսպիսին է.

21.08
     17:00 Բանանց - Ռոստով
     18:30 Հայաստան - Փյունիկ

23.08
     17:00 Բանանց - Փյունիկ
     18:30 Ռոստով - Անժի

24.08
     17:00 Բանանց - Անժի
     18:30 Ռոստով - Հայաստան

25.08
     17:00 Բանանց - Անժի
     18:30 Անժի - Փյունիկ

2920 | 0
Facebook