Google ընկերությունը հայտնել է Android-ին փոխարինող նոր օպերացիոն համակարգի՝ Fuchsia-ի մշակման մասին:
Google-ի մշակողներն ուշադրություն են հատկացնում 2 հնարավորությանը՝ ձայնային կառավարմանն ու ծրագրային ապահովման թարմացման արագությանը: Առաջինի կատարելագործումն անհրաժեշտ է էկոհամակարգի լիարժեք վերահսկման համար, իսկ երկրորդը՝ Android-ի գլխավոր խնդիրն է:
Ընկերությունը կարծում է, որ թարմացումներն առավել գրավիչ, հուսալի և հարմարավետ կդարձնեն օպերացիոն համակարգը:
Fuchsia-ի մշակմամբ այժմ զբաղվում է մոտ 100 մարդ: Օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը չի նշվում: