Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոսքի ազատության բացառիկ դրսևորումներ Ռոբերտ Քոչարյանից և իր բանդայից»․ Արթուր Սաֆարյան

20:10, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
«Խոսքի ազատության բացառիկ դրսևորումներ Ռոբերտ Քոչարյանից և իր բանդայից»․ Արթուր Սաֆարյան

Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսքի ազատության բացառիկ դրսևորումներ ռոբերտ քոչարյանից և իր բանդայից:

2004թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20:40-ի սահմաններում, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության գրասենյակի մոտ պայթեցվել է խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը հիմնականում վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

2007թ. դեկտեմբերի 12-ին ժամը 4:30-ի սահմաններում պայթեցրել են «Չորրորդ իշխանություն» թերթի` Նալբանդյան 50 հասցեում գտնվող խմբագրությունը: Թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը հնարավոր պատճառների մասին խոսելիս, նշեց, որ բնականաբար այն հրապարակումներն են, որոնք ուղղված են կոնկրետ մարդկանց դեմ, նա չբացառեց, որ պատահածը հենց վերջինների ձեռքի գործն է»:

14003 | 5
Facebook