Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ ձայն ստանալու դեպքում քաղաքական ուժերն այլևս չեն կարողանա «մահանա բռնել» կոռուպցիան, կեղծիքները»․ Իզաբելլա Աբգարյան

13:05, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
«Քիչ ձայն ստանալու դեպքում քաղաքական ուժերն այլևս չեն կարողանա «մահանա բռնել» կոռուպցիան, կեղծիքները»․ Իզաբելլա Աբգարյան

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները շատ ավելի լուրջ ցուցիչ կլինեն, քան շատերը կարծում են:

Տեսնում ենք, որ շատերը, ոգևորված լինելով ՀՀԿ մոնոլիտի փլուզման փաստից, ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացնում:
     Ինչ խոսք, ազատ և արդար ընտրությունների մասնակցելը գայթակղիչ է: Բայց կան այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել:

Այլևս քիչ ձայն ստանալու դեպքում քաղաքական ուժերը չեն կարողանա «մահանա բռնել» կոռուպցիան, կեղծիքները և այլն: Ուստի պետք է պատրաստ լինեն առերեսվել վստահության տոկոսին, որը կստանան՝ դուր գա նրանց այդ տոկոսը, թե՝ ոչ:

Ավագանու ընտրություններից ոչ շատ ժամանակ անց տեղի կունենան ԱԺ ընտրությունները: Ավագանու ընտրություններին ստացած տոկոսը հոգեբանական ազդեցություն կթողնի ընտրողի վրա, այդ թվում՝ մարզերի: Մի մոռացեք, որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ կեսը:

Իմ կարծիքով, շատ ավելի լավ է բաց թողնել այս ընտրությունները, եթե ուժեղանալու, թիմ հավաքելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, դաշինքներ կազմելու կարիք ունես: Ու ամբողջ ուժերով այսօր իսկ սկսել պատրաստվել ԱԺ ընտրություններին: Որովհետև հիմա ի ցույց դրած թուլությունը վատ ծառայություն կմատուցի ԱԺ ընտրություններին:

Բացի այդ, գործ ունենք հետհեղափոխական շրջանի հետ, երբ այն ատամներով պահել ցանկացողները կսկսեն այլ ուժերի դիտարկել որպես ձայն փոշիացնող, եթե չտեսնեն նրանց քաշը, հաղթելու գոնե մոտավոր շանսերը:

Թեպետ հուսով եմ, որ կեղտոտ ու ագրեսիվ հակաքարոզչություն չի լինի, բայց և այնպես բախում կլինի, որը կթողնի իր հետևանքը:

Այնպես որ, ճիշտ հաշվարկների ու հետևանքների մասին մտածելու ժամանակն է՝ միշտ աչքի առաջ ունենալով սպասվող ԱԺ ընտրությունները:

5267 | 6
Facebook