Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

09:35, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Հովիկ Աբրահամյանի փեսան ազատվել է պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՊԵԿ-ում տեղի ունեցող լայնածավալ փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Հ. Աբրահամյանի մեծահարուստ փեսան Վլադիմիր Թամրազյանը: Ավելի վաղ նրա տանը տեղի էր ունեցել խուզարկություն, որը կապվում էր Աբրահամյանի հետ, սակայն ավելի հավանական է Թամրազյանի գործոնը:

Նրա փոխարեն Արևմտյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Մելքոն Աղաջանյանը, ով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն էր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7983 | 0
Facebook