Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ի՞նչ գրություն է ուղարկվել լոմբարդներին Քոչարյանի, Հարությունյանի և Խաչատուրովի վերաբերյալ. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ի՞նչ գրություն է ուղարկվել լոմբարդներին Քոչարյանի, Հարությունյանի և Խաչատուրովի վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ու Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։

Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաև մասնավոր բանկերին, վարկային և այլ կազմակերպությունների։ Թեև տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

10435 | 0
Facebook