Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարդկանց հալածողը, խոշտանգողը, թալանողը, նվաստացնողն սկսում է խոսել մարդկայնության, քաղաքակրթության, մարդու նկատմամբ հարգանքի մասին». Արթուր Սաքունց

01:35, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
«Մարդկանց հալածողը, խոշտանգողը, թալանողը, նվաստացնողն սկսում է խոսել մարդկայնության, քաղաքակրթության, մարդու նկատմամբ հարգանքի մասին». Արթուր Սաքունց

Խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը և նրա աժեքի, նշանակության որոշման ազատության իրավունքը լսողների կողմից

Նոր իշխանության երեքամսյա գործունեության վերաբերյալ ՀՀԿ֊ականնների և նրանց համախոհների վերջին օրերի բուռն քննադատությունները, մի կարևոր հարց առաջացրեց, որն անհրաժեշտ է որևէ կերպ մեկնաբանել։

Որովհետև մի կողմից, շատ լավ էլ քննադատում են, ազատ արտահայտվում են, մյուս կողմից, նեղանում են, թե իրենց խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը սահմանափակվում է։

Ինչու՞ է նման տպավորություն, կամ զգացողություն առաջանում իրենց մոտ։

Այո, խոսքի, կարծիքի արտահայտման ազատություն ունի յուրաքանչյուրը, և դա այն նվազագույն ու կարևոր պահանջն է, որ ցանկացած ազատ, ժողովրդավարական և իրավական պետություն պետք է ապահովի, որն իրենք, ՀՀԿ֊նայդպես էլ չապոհվեց իր կառավարման տարիներին։

Քանի որ, օրինակ, հանրային հեռուստատեսությամբ այդպես էլ բազմակարծություն չպահովեցին, այլ հանրային հեռուստատեսությունը օգտագործեցին որպես իրենց իշխանությունը գովազդելու պրոգանդիստական միջոց, և կոշտ գրաքննությունն էր տիրում։

Բայց խոսքի, կարծիքի արտահայտման ազատությունը բացի իրավական կողմից ունի նաև արժեքային կողմ, գնահատական, այսպես կոչված բարոյական ազդեցություն, բովանդակային նշանակություն, որը որոշում է ոչ թե արտասանողը կամ ներկայացնողը, այլ լսողը, ուկնդրողը։

Դե ամեն մեկը գտնում է, որ հենց իր արտահայտած միտքն է ամենախելացին, ամենակարևորն ու ամենապահանջվածը, դա բնական է ու մարդկային։ Չնայած, երբ պատեհ, անպատեհ որևէ մեկը ձգտում է իր ասածը հրամցնի անկախ նրանից ցանկանում են լսել, թե ոչ, հատկապես, երբ չեն ցանկանում լսել, ապա պետք է նման դեպքերում գլխի ընկնի, ուղղակի հասկանա, որ իր լռելու ժամանակն է։

Ինչևէ, բայց անցնենք մեր բուն թեմային՝ խոսքի արժեքին։

Հիմա, պատկերացրեք, այսպիսի վիճակ, երբ մարդկանց հալածողը, խոշտանգողը, թալանողը, նվաստացնողն սկսում է խոսել մարդկայնության, քաղաքակրթության, մարդու նկատմամբ հարգանքի մասին։

Չէ իհարկե կարող է, և պետք է խոսի, և պետք է չխանգարել, նաև ապահովել որ արտահատվի, անկախ նրանից լսում են, թե ոչ, կարևորելու են, թե ոչ։

Բայց նման բնույթի վարքագիծ, վերաբերմունք ունեցող մարդը, եթե ակնկալում է, որ իր խոսքը նաև պետք է անպայման հասարակական արժեք ունենա, ու տեսնելով, որ չունի, ավելին, որ բանի տեղ չի անցնում, նշանակություն չի տրվում իր խոսքին, ասածին, ավելին, հակադարձում ու քննադատում են, սկսում է նեղանալ, համարելով, թե իբր սահմանափակում են իր խոսքի, կարծիքի արտահայտման իրավունքը։

Պետք է մի պարզ բան հասկանալ, որ եթե չի ընդունվում, արժեք ու նշանակություն չի տրվում իր ասած խոսքին, արտահայտած մտքին, ուրեմն հանրությունը չի արժևորում, հանրությունը չի կարևորում, և հանրությունն է սահմանափակ ուշադրություն դարձնում։

Իսկ հանրությանը ոչ ոք չի կարող ստիպել, որ ընդունի, կամ զոռով չես կարող հանրությանը ընդունելի դարձնել անընդունելին։ Ավելին, հանրությունից չպետք է նեղանալ, կամ հանրությունից ուշադրություն չարժանանալու մեջ չմեղադրել ոչ մեկին։

Եթե տարիներով հեռուստատեսությամբ միայն մեկ տեսակետը, խոսքն է ներկայացվել, ասվել, ու նույն հեռսուստատեսությամբ այլ խոսք ու կարծիք չի ասվել, դա չի նշանակել, թե հանրությունը միայն ներկայացվածն է արժևորել։ Դա ինքնախաբեություն է, ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու միրաժ, որն ինպես տեսանք, մեկ ակնթարթում ցնդեց, կորավ։

Որովհետև ոչ մի արժեք ու նշանակություն չուներ, չնայած խնամքով փորձ էր արվում թաքցնել իրական անարժեքությունն ու ներկայացնել իբր նրա կարևորությունն ու նշանակությունը։

Հիմա , երբ իրապես ամեն մեկն իր խոսքը, կարծիքը ազատ արտահայտում է, և նաև այդ արտահայտված խոսքի ու կարծիքի գնահատականը, արժևորումը, հանրության կողմից նունպես ազատ երևում է, չի կոծկվում, չի թաքցվում, պետք չի նեղվել, պետք է սովորել հաշվի նստել հանրության տված արժեքի հետ, հաշվի առնել այդ արժևորումը որպես ամենաօբյեկտիվն ու առավել հիմնավորը։

Կարողացեք հասկանալ, տարբերել խոսքի կարծիքի արտահայտման ազատության իրավունքը և արտահայտված խոսք, կարծիքը արժևորելու, գնահատելու հանրության ազատության իրավունքը․․․

13562 | 0
Facebook