Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուին

19:15, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր կայացած նիստում որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին:

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաեւ ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

5421 | 0
Facebook