Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշ՝ դիրքերը պաշտպանելու

18:20, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը կմեկնի Տավուշ՝ դիրքերը պաշտպանելու

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը օգոստոսի 18-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:

«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:

7772 | 2
Facebook