Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը

16:35, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը

Իրենց հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մեղադրյալների փաստաբաններին:

«Մարիան ցուցմունք է տվել, որոնք կարելի է համարել խոստովանական: Նրա ձեռքում դանակ է եղել: Նա պնդում է, որ 5 հարվածից ավելի չի հասցրել: Քույրերից մյուսը ևս հարվածներ է հասցրել: Փորձաքննությունը դեռևս չի անցկացվել, այդ իսկ պատճառով վաղ է ասել, թե քանի հարված է հասցվել և որն է եղել մահացու»,- ասել է 17-ամյա Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը:

Ավագ քրոջ՝ Քրիստինայի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ևս ցուցմունք է տվել, որոնք ևս կարելի է խոստովանական համարել:

Իսկ միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը և ցուցմունք է տվել, սակայն մանրամասն մեկնաբանությունից հրաժարվել է:

13915 | 2
Facebook