Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում». Արման Մելիքյան

14:20, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում». Արման Մելիքյան

Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում: Իմ դիտարկմամբ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում սպասում են ՀՀ նոր իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք առավել պարզորոշ կերպով ցույց կտան, որ պաշտոնական Երևանը ձգտում է հնարավորինս ազատվել ռուսական վերահսկողությունից, իսկ Մոսկվայում էլ սկսել են խոսել այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վտանգված է: Մեր գործընկերների սպասելիքներին ու տագնապներին պետք է հարգանքով վերաբերվենք, բայց նաև հասկացնենք նրանց, որ հայաստանյան իշխանափոխության իրական նպատակը մեր երկրի ինքնիշխանության մակարդակի էական ավելացումն է, որը պետք է տեղի ունենա ոչ ի վնաս մեր գործընկերային հարաբերությունների, անկախ այն բանից, թե խոսքը վերաբերում է ՌԴ-ին, թե ԵՄ-ին»:

4668 | 6
Facebook