Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զորակցում ենք նոր իշխանությանը, բայց քաղաքապետի մեր թեկնածուն կունենանք». Րաֆֆի Հովհաննիսյան

12:45, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«Զորակցում ենք նոր իշխանությանը, բայց քաղաքապետի մեր թեկնածուն կունենանք». Րաֆֆի Հովհաննիսյան

«Մենք շարունակում ենք զորակցել ու մեր յուրաքանչյուր քայլով պետք է ամբողջացնենք հեղափոխությանը, հպարտ ենք հեղափոխությամբ, նոր սերնդով, զորակցում ենք վարչապետին, բայց պետք է զուգահեռ այլընտրանք ներկայացնենք քաղաքապետի, որը լինելու է քաղաքացիանական, քաղաքական, հեղափոխական: Ընտրությունը պետք է հիմնված լինի այն հրամայականի վրա, որ մեր շուրջը հավաքենք մասնագետների, ովքեր մեզնից խելացի են»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ «Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր կհրավիրի նիստ, որի ընթացքում կորոշի Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականները:

4898 | 1
Facebook