Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շենիկ, Քարակերտ համայնքների ղեկավարները՝ վնասների նախնական չափի մասին

11:30, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Շենիկ, Քարակերտ համայնքների ղեկավարները՝ վնասների նախնական չափի մասին

Ինչպես արդեն տեղեկացել էինք, օգոստոսի 19-ին տեղացած հորդառատ անձրևներից տուժել էին Արմավիրի մարզի Շենիկ, Դալարիկ և Քարակերտ համայնքները։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Գոռ Մելիքյանը տեղեկացրեց, որ երկու ժամից մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուծվացքային ստորաբաժանումների աշխատակիցները գնալու են նշված համայնքներ և տեղում ծանոթանալու են վնասի չափերին։ Կրած վնասների մասով ստույգ տվյալներ կկարողանան հաղորդել միայն նախատեսված աշխատանքները իրականացնելուց հետո։
     Մեր թղթակիցը կապ հաստատեց նշված համայնքների ղեկավարների հետ, որոնք մեզ հետ զրույցում հաղորդեցին վնասի նախնական չափի մասին տեղեկություններ։
     Արմավիրի մարզի Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանն ասաց․ «Նախնական տվյալներով վնասվել է 15 հա բանջարաբոստանային հողատարածք, ջրի հոսանքը վնասել է առվույտները, իսկ վնասների ամբողջական մասը հայտնի կդառնա հողատարածքներ այցի ու համապատասխան հաշվարկներ կատարելուց հետո միայն»։
     Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանն էլ տեղեկացրեց, որ Շենիկ գյուղի կողմից եկող ջրատարի խափանման հետևանքով գոյացած սելավը լցվել է բնակիչներից մեկի բնակարանի նկուղ, նախնկական տվյալներով վնասվել է կես հա ձմերուկի, 2հա խաղողի այգի և 4հա առվույտ։
     Վնասի մասին պաշտոնական տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ։

Բաղրամյան, Արմավիր. լուսանկարները՝ Հասմիկ Դիլանյանի
Բաղրամյան, Արմավիր. լուսանկարները՝ Հասմիկ Դիլանյանի
4455 | 0
Facebook