Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչության պետը պայմանագրային զինվորից գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ է ստանում». Ոսկան Սարգսյան

02:10, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
«Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող վարչության պետը պայմանագրային զինվորից գրեթե կրկնակի ավելի աշխատավարձ է ստանում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ սրտով են պայմանագրային զինվորները սահման պահում, երբ այդ զինծառայողը ընտանիքի միակ կերակրողն է. ընտանիքը վարկի տակ է, իսկ երեխան նոր ուսումնական տարուց առաջ կարգին զգեստ չունի: Նախկինում բազմիցս եմ բարձրացրել տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, զանազան վարչությունների, մարզպետարանների գերուռճացած ապարատը էապես կրճատելու, տնտեսված գումարներով իրենց կյանքը վտանգող սահմանապահների աշխատավարձը բարձրացնելու հարցը: Մարզպետարանում համակարգչի շարիկ գլորող, տարբեր ծրագրերից իր բաժինը փախցնող վարչության պետը թաց խրամատում, ազերի դիպուկահարի նշանառության ներքո ծառայող պայմանագրային զինվորից գրեթե կրկնակի ավել աշխատավարձ է ստանում, դա նորմա՞լ է: Նախորդ իշխանությունը սահմանի պաշտպանության, զինծառայողների սոցիալական խնդիրներին մատների արանքով էր նայում, հուսամ, որ նոր իշխանությունը չի կրկնի նախորդի սխալները:

13487 | 0
Facebook