Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1996թ.-ի այս օրը ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը». Կարեն Հովհաննիսյան

22:10, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
«1996թ.-ի այս օրը ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը: Գևորգը չնայած այն բանին, որ վեց տարեկանից չէր բնակվում հայրենիքում, այնուամենայնիվ որոշում է, որ պետք է ծառայի Հայոց բանակում և թողնելով ԲՈՒՀ-ը վերադառնում հայրենիք՝ ծառայության:
     Ապրիլյան պատերազմի օրերին Գևորգը դառնում է բազմաթիվ քաջագործությունների հեղինակ: Նա վիրավոր ընկերոջը գրկում ու դուրս է բերում կրակի տակից ու հասցնում բուժկետ:
     Գևորգը իր ընկերների հետ ոչնչացնում են թշնամու դիվերսիոն խումբն ու առաջ շարժվում: Գևորգն ու հրամանատար Հրաչ Գալստյանը միասին ոչնչացնում են թշնամու տանկը, որից հետո ընկնում են մեկ այլ տանկի նշանառության տակ: Նրանք ազատագրում են թշնամու կողմից գրաված չորս դիրք: Գևորգն ու իր հրամանատարը զոհվում են Թալիշում...
     Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել ԱՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ « Արիության» մեդալներով: Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ, հավերժ փառք քեզ»:

4552 | 2
Facebook