Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Արարատի մարզում մեքենան գլխիվայր շրջվել է. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են

19:10, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Արարատի մարզում մեքենան գլխիվայր շրջվել է. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 91 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Սարգսյանը, ուղևորներ, 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արևիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող ևս 5 անչափահաս երեխաներ:

Հիվանդանոցից հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել և դուրս են գրվել: Մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

| | |
10024 | 2