Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Ադամ Սահակյանը». Կարեն Հովհաննիսյան

19:05, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
«1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Ադամ Սահակյանը». Կարեն Հովհաննիսյան

2016թ.-ի ապրիլի մեկի առավոտյան Ադամը իր ծառայակից ընկերների հետ բարձրանում է դիրքեր: Նույն օրվա գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում թշնամին անցնում է լայնածավալ հարձակման: Թշնամին հրետակոծության է ենթարկում նաև Ադամի դիրքը : Ադամն իր յոթ հոգանոց դիրքապահ տղերքով անցնում է դիրքի շրջանաձև պաշտպանության ու սկսում վարել ծանր մարտ: Հինգ ժամ շարունակ նրանք թշնամու դեմ մարտնչում են՝ պատճառելով զգալի կորուստներ: Արդեն առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում Ադամն ընկնում է հերոսի մահով : Նա կարողացավ 5 ժամ պահել դիրքն ու ժամանակ տալ Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել երկրորդ գծում և կասեցնել թշնամու հետագա առաջխաղացումը:
     Ադամ Սահակյանը պարգևատրվել է ԱՀ « Մարտական ծառայության» և ՀՀ « Արիության » համար մեդալներով:
     Ծնունդդ շնորհավոր ՀԵՐՈՍ, հավերժ փառք քեզ...

6271 | 2
Facebook