Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ախուրյան համայնքում այսուհետև կգործի տարեցների խնամքի կենտրոն

15:05, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ախուրյան համայնքում այսուհետև կգործի տարեցների խնամքի կենտրոն

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այսուհետև կգործի «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների» տունը: Տանը բնակվում են միայնակ կամ անժառանգ, օթևան չունեցող տարեցները: Հաստատությունը բարեգործական է, բացի օթևանից տարցներն այստեղ ստանում են երեքանգամյա սնունդ:

Հաստատությունը կառուցվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից ներգաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով: 4000 քառ. մետր տարածքի վրա կառուցված երեք մասնաշենքերում բնակվելու հնարավորություն կունենան 27 տարեցներ՝ ոչ միայն Շիրակի մարզից, այլև հանրապետության այլ մարզերից, հաստատությունում բնակվելու չափորոշինչներին համապատասխանելու դեպքում:

Ինչպես «Արմենպրես»-ին ասել է ծերերի տան մենեջեր Գևորգ Սարիբեկյանը, Շիրակի մարզից և հատկապես Գյումրի քաղաքից նախապատվությունը կտրվի տնակներում բնակվող միայնակ տարեցներին՝ անկախ նրանից ժառանգ ունեն թե ոչ, քանզի գաղափարի հիմնական նպատակն է ևս մեկ տնակից քաղաքն ազատելը:

Տարեցների տունը կրում է բարերարի պապի՝ Վորտիկ Գյուլբենկյանի անունն, ով հայտնի հայ գործարար Գալուստ Գուլբենկյանի հորեղբոր որդին է եղել:

Ծերերից շատերն արդեն ավելի քան 5 ամիս է բնակվում են Ծերերի տանը: Նրանց համար սա լավագույն օթևանն է, որտեղ իրենք ոչ միայն ծածկ ունեն ու տաք կերակուր, այլ նաև ճակատագիրը կիսող հարևաններ: Ազատ ժամանակն այսպես ավելի հեշտ է անցնում, ավելին, այստեղ տարեցը հեռու է առօրյա կենցաղային հոգսերից՝ չի մտածում ջեռուցման, Էլեկտրաէներգիայի կամ կենցաղային այլ խնդիրների մասին, իսկ իրեն հասանելիք պետական թոշակը տնօրինում է՝ ինչպես կամենա:

| | |
3222 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Մանանա
Մանանա 15:22, 19.08.2018
Հոգեպես հարուստի ժառանգները 1000 դարի էլ անցնի նույնն են:Աստված նրանց պահպանի:
Իսկ Հայաստանցի միլիարդատերների մտքով երբևէ անցել է գոնե նույն ժողովրդից գռփածի 0.0001 տոկոսով նման բան անեն,թե միայն իրենց մասին են մտածում?