ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քանի դեռ ՀՀԿ֊ն որպես հակասահմանադրական գործունեություն իրականացրած կուսակցություն չի կանգնել հայկական Նյուրնբերգի առջև, և չի ստացել իր իրավական գնահատականը դատարանի կողմից, նրա կարկառունները հնարավորություն կտեսնեն ծպտուն հանել, և խոսել խոսքի, կարծիքի ազատության մասին, այն դեպքում, երբ իրենց խոսքի ազատությունը սահմանափակված պետք է լինի ժողովրդավարական, իրավական պետության շահերից ելնելով։