Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բելառուսն անվանել ժողովրդավարական պետություն

19:05, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Լուկաշենկոն փոխել է կառավարության կազմն ու Բելառուսն անվանել ժողովրդավարական պետություն

Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոփոխություններ է կատարել կառավարության կազմում: Բելառուսի նոր վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը: Փոխվել են նաև բոլոր նախարարները։ Մինչ այս Բելառուսի վարչապետն էր Անդրեյ Կոբյակովը:

Բացի այդ, Լուկաշենկոն Բելառուսն անվանել է ժողովրդավարական պետություն, հաղորդում է «БелТА» գործակալությունը:

«Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, միաժամանակ, շրջափակված ենք ժողովրդավարական երկու խմբերով՝ արևմուտքից և արևելքից: Հարավում ընդհանրապես ունենք ժողովրդավարություն, որից այն կողմ հնարավոր չէ պատկերացնել: Եվ Բելառուսում չի կարող լինել բռնապետություն»,- ասել է Լուկաշենկոն:

Նշենք, որ օգոստոսի 7-ին բելառուսցի ուժայինները բերման ենթարկեցին և հարցաքննեցին տարբեր անկախ թերթերի մի շարք լրագրողների:

| | |
6378 | 0