Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնել». Հայկ Մարտիրոսյան

19:45, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
«Հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված անցումային արդարադատության թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս` այլ իրավաբանների կարծիքի կարիքը չկա: Այսօրվա իրենց բազում քննադատական ստատուսներով իրավաբանները մտնում են մի ոլորտ որը միայն առաջին հայացքից է իրենց առնչվում:
     Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրներում, որտեղ իրավաբանները տիրապետում են պետական կառավարման լծակներին կամ խառնվում են պետական գործընթացներին` առաջանում են լրջագույն խնդիրներ: Ամերիկյան և իտալական պետական ապարատների ոչ ճկունությունը հենց դրանով է բացատրվում: Եվ դա երկրներում, որտեղ օրենքն ու համակարգայնությունը հաստատված ավանդույթներ ունեն:

Այս անցումային համակարգը հետհեղափոխական քաղաքական արտակարգ լուծում է և այն չի կարող դիտարկվել օրենքի մասնագետների տառացի ընկալման դիտակետից: Իսկ իրավաբանները, ելնելով մասնագիտական կրթության սպեցիֆիկայից` ոչ միշտ է, որ կարողանում են քաղաքական գործընթացները դիտարկել լայն տեսադաշտով:

Դիսկուրսում նրանց լայնածավալ ինքնաներգավման և օրենքների մասին իբրև թե խելացի դատողությունների լայնամասշտաբ արտահայտման պարագայում կստացվի մի իրավիճակ, երբ խնդիրը լուծելու փոխարեն այն փակուղի կմտցվի:

Երկրում հեղափոխություն է ընթանում: Երբ հեղափոխությունը կբացատրվի օրենքի տեսանկյունից, ադ պարագայում նոր կարելի կլինի դատել դրա ընթացքի օրինական դրսևորումների մասին:

Իսկ մինչ այդ` հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնել և իբրև թե օրինամոլ որոշ իրավաբանները պետք է ենթարկվեն իրականության քաղաքական հրամայականներին և չխոչընդոտեն անհրաժեշտ փոփոխություններին:

9820 | 1
Facebook