Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա

12:45, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա

Երեկ օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաննները պարզել են, որ վիրավորն Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գևորգ Մարզպետունին է, ով հրազենային վնասվածքը ստացել է համաքաղաքացի 44-ամյա Սայաթ Նովայի կողմից, ով անզգուշորեն կպել է հրազենի ձգանին՝ լիցքավորելու ժամանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

34744 | 2
Facebook