«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարծում եմ ամենակարևոր բաները երեկ ասվել են՝ անցումային արդարադատություն այս արատավոր և ծախու դատական համակարգից ազատվելու համար և ազգային ժողով կոչված այդ տհաճ երևույթի լուծարում, հիմա պետք է սպասել գործնական քայլերի, որը հուսով ենք չի ուշանա և հեղափոխությունն իր ավարտին ավելի կմոտենա։
Ի՞նչ է եղել որ. մի քանի հարյուր տարի դիմացել ենք առանց լեգիտիմ օրենսդիր մարմնի, մի քանի ամիս էլ կդիմանանք, մինչև իսկական երկրի ապագայով մտահոգ օրենսդիր մարմին ունենանք»։