Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես առավել քան վստահ եմ, որ մեզ հիմա ծանր ու դժվարին օրեր են սպասվում». Գևորգ Թոսունյան

05:10, շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
«Ես առավել քան վստահ եմ, որ մեզ հիմա ծանր ու դժվարին օրեր են սպասվում». Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ես վերստին ու հաստատապես հասկացա, որ հեղափոխությունը չի ավարտվել և ամենադժվար խնդիրները դեռ լուծված չեն։

Նիկոլ Փաշինյանը խոսեց ոչ թե որպես վարչապետ, այլ որպես քաղաքական գործիչ, նրա խոսքը, սակայն, ուղղված չէր լուսանկարում պատկերված մարդկանց, նա դիմեց դատավոր Ազարյանին ու մյուս դատավորներին, ովքեր կքննեն Մարտի 1-ի գործի Ռոբերտ Քոչարյանի մասը, նրա խոսքը հասցեագրված էր հենց Քոչարյանին, նաև ՀՀԿ-ին, բայց ոչ շարքային քաղաքացիներին։ Այսօր հենց Փաշինյանը Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն, այն էլ լուրջ, իսկ դրանից վատ սցենար պատկերացնո՞ւմ եք։ Թերևս նկատել եք, որ իմ հրապարակումներում փորձում եմ չեզոքություն պահպանել, սակայն որպես քաղաքացի վստահ եմ, որ Քոչարյանի վերադարձից վատ բան չկա, թե կա՞, հա կա՝ Քոչարյանի վերադարձն ա ՀՀԿ-ի միջոցով։
     Ես առավել քան վստահ եմ, որ մեզ հիմա ծանր ու դժվարին օրեր են սպասվում, դրանից քաղաքացին քիչ կշահի, խոսքը գնում է նյութական ապահովվածության ու սոցիալական վիճակի բարելավման մասին։

Նիկոլ Փաշինյանը մինչ այս ավելի լավ էր խոսում, սա, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, նրա վատագույն ելույթներից էր, բայց հասկանում եմ, որ չափազանց զայրացած էր, քանի որ հակահեղափոխություն իրոք կա ու այն իր գործն անում է։

Բայց քաղաքացին վստահում ա Նիկոլ Փաշինյանին, լրագրողներով դիմացի շարքում էինք ու նկատեցի՝ ինչպես են մարդիկ տասնյակ նամակներ բերում, հանձնում անվտանգության աշխատակիցներին, որ նրանք փոխանցեն Փաշինյանին։ Հանրահավաքն ինքնին այդ վստահության արտացոլումն էր։

Ինչևէ, կարծում եմ՝ եթե Փաշինյանը պարտվի, դա կլինի բոլորիս անդառնալի պարտությունը»։

7480 | 2
Facebook