Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ֆեյքերի ու գնված լրատվամիջոցների մասին լուրերին՝ վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարեց.
«Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ ու ֆեյքեր են առնում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը եկել է հողեր հանձնելու, դուք պատկերացնում եք, ես Ղարաբաղի հարցում մի բառ չեմ բանակցել: Իրանք իրանց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց ուրիշ բանի շուրջ չեն բանակցել: Ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ փաստաթղթային ողջ գործընթացին: Տո այ երկիր թալանածներ, սերմացու գողացած մկներ, տո այ բանակ թալանածներ,
ես պատրաստ եմ բանակցել ՀՀ անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի հանրապետության իշխանությունը: Բայց մենք պատրաստ ենք ազգովի ջախջախել Ադրբեջանի ցանկացած սադրանք, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք բանակցությունների»: