Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միջազգային հանրությունը 100 օր անց էլ չի հասկացել, թե ինչ և ինչու է տեղի ունեցել Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

19:50, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
«Միջազգային հանրությունը 100 օր անց էլ չի հասկացել, թե ինչ և ինչու է տեղի ունեցել Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Սկսելով հանրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր բացառիկ օր է Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում. «Հանրապետության հրապարակում բացառիկ օր է, այսպիսի բան Հայաստանի կյանքում առաջին անգամ է տեղի ունենում, այսօր այս հրապարակում են ՀՀ հարյուրհազարվոր քաղաքացիներ, ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, Արցախից ժամանած հազարավոր մեր հայրենակիցներ, սփյուռքի ներկայացուցիչներ: Այսօր միասնության օր է, իջեցրեք բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի, սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է:

Երբ 100 օր առաջ ես ձեր կամքով ընտրվեցի ՀՀ վարչապետ, ասացի, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով պետք է լինի ՀՀ ղեկավարը և սրանից հետո միայն դուք եք որոշելու:

Միջազգային հանրությունը 100 օր անց էլ չի հասկացել, թե ինչ և ինչու է տեղի ունեցել Հայաստանում: Սա աննախադեպ է համաշխարհային պատմության մեջ: Չի եղել դեպք, որ Հանրապետության ղեկավար ընտվի մեկն, ով խորհրդարանում ունի մի քանի աջակից ձայն, և դա՝ առանց մի հատիկ կրակոցի: Այդ աննախադեպ իրողությունը իրագործողը հայ ժողովուրդն է, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայը:

Համաշխարհային պատմության մեջ մենք կհիշատակվենք ինչպես Աթենքը՝ որպես ժողովրդավարության բնօրրան ու մոդել»,- հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային հանրությունը 100 օր անց էլ չի հասկացել, թե ինչ և ինչու է տեղի ունեցել Հայաստանում». Նիկոլ Փաշինյան
4857 | 1
Facebook