Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շանթ Հարությունյանն ու Սասնա ծռերից դեռևս 3-ն անազատության մեջ են

18:35, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Շանթ Հարությունյանն ու Սասնա ծռերից դեռևս 3-ն անազատության մեջ են

Քիչ առաջ ազատ արձակվեցին Սասնա ծռերի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը: Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրերի ընթացքում Սասնա ծռերի անդամների մեծ մասը ազատության մեջ են հայտնվել, այս պահի դրությամբ անազատության մեջ են մնում Պավել Մանուկյանն, ով այժմ հիվանդանոցում է, Արմեն Բիլյանն, ով մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար և Սմբատ Բարսեղյանն, ով մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար:

Հիշեցնենք, որ անազատության մեջ է շարունակում մնալ 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը:

4142 | 1
Facebook