Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

15:35, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի կա ծառից կախված: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննչները նշված վայրում հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս-ի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ս-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա: Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:

8816 | 1
Facebook