Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր հանրահավաքին ժողովուրդը պետք է ստույգ ասի, թե ո՞ւր պետք է վերադառնա Քոչարյանը». Ստյոպա Սաֆարյան

15:15, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
«Այսօր հանրահավաքին ժողովուրդը պետք է ստույգ ասի, թե ո՞ւր պետք է վերադառնա Քոչարյանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բազմահազարանոց հանրահավաքում ժողովուրդը պետք է վերաբերմունք արտահայտի Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին։ Ավելի ստույգ՝ ժողովուրդն ասի, թե ո՞ւր պետք է վերադառնա նա։ Սա կարևոր ու պատմական պահ է։ Նման պատուհան բաց թողնել, որ նա քրեական հարթությունից տեղափոխվի քաղաքական հարթություն, նշանակելու է այսօրվա կաշկանդվածությունից ազատել նրանց, ովքեր վախվորած են, բայց պատրաստ են նրա շուրջ համախմբվել ու ետ շրջել հեղափոխությունը։ Պահը բաց թողնելն ու դա թույլ տալը կարող է ճակատագրական լինել»։

7144 | 4
Facebook