Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Զենիթ»-ը կրկնել է «Բարսելոնա»-ի ռեկորդը

12:20, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
«Զենիթ»-ը կրկնել է «Բարսելոնա»-ի ռեկորդը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը կրկնել է կատալոնական «Բարսելոնա»-ի ռեկորդը՝ դառնալով պատմության մեջ երկրորդ ակումբը, որը երկու հանդիպումների դիմակայությունում հաղթող է դուրս եկել առաջին խաղում 0։4 հաշվով պարտվելուց հետո։ Երեկ «Զենիթ»-ը 8։1 հաշվով հաղթել է Մինսկի «Դինամո»-ին և դուրս եկել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ։ Մինչ այս նման նվաճման է հասել «Բարսելոնա»-ն՝ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանում 0։4 հաշվով ՊՍԺ-ին պարտվելուց հետո պատասխան խաղում հաղթանակ տոնելով 6։1 հաշվով։

3373 | 0
Facebook