Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համերգային և ճանաչողական միջոցառում՝ նվիրված հնդկական մշակույթին

01:05, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Համերգային և ճանաչողական միջոցառում՝ նվիրված հնդկական մշակույթին

Օգոստոսի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դեպի ակունքներ» խորագիրը կրող համերգային և պատմաճանաչողական միջոցառում՝ նվիրված հնդկական մշակույթին:

Միջոցառմանը կհնչեն հնդկական դասական երաժշտություն, պարեղանակներ և օպերային ստեղծագործություններ:

Երեկոյի ընթացքում իրենց մասնակցությունը կցուցաբերեն Կլեոպատրա Դեյվիդը (սոպրանո), Եվգենիյ Գուրվիչը (տաբլա՝ հնդկական հարվածային գործիք), Ելենա Ռատնիկովան (հարմոնիում՝ հնդկական ստեղնային-փողային գործիք), Յաննա Չեմիսը («Կաթակ»՝ հնդկական ազգային պար), Իլվիրա Խամժինան («Կուչիպուդի»՝ հնդկական ազգային պար): Մուտքն ազատ է: Այս մասին տեղեկանում ենք ՆԱՄ-ի ֆեյսբուքյան էջից:

2657 | 1
Facebook