Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Երկիր Մեդիա»-ի ստացած դրամաշնորհները՝ «Սորոս»-ից». Արթուր Սաքունց

10:40, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
««Երկիր Մեդիա»-ի ստացած դրամաշնորհները՝ «Սորոս»-ից». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, գրել է. «Ուղղակի ի գիտություն Ռ. Քոչարյանի՝ որտեղ է հարցազրույց տվել: «Երկիր Մեդիա»-ի ստացած դրամաշնորհները Բաց հասարակության ինստիտուտից, իրենց չսիրած Սորոսից»:

Հիշեցնենք՝ խոսելով նոր կառավարության կազմի մասին, երկրորդ նախագահն ասել էր. «Փորձ չունեն, չեմ մեղադրում: Որտեղի՞ց պետք է մարդ փորձ ունենա, եթե հասարակական ինչ-որ կազմակերպություններում, Սորոսի գրանտներով զբաղված են լրիվ ուրիշ գործերով: Իմ տպավորությունն է, որ այդ ֆինանսավորումն արդեն իսկ խոսում է դրա մասին: Միգուցե Ադրբեջանից է գալիս, միգուցե Թուրքիայից է գալիս, տարբեր հիմնադրամների միջոցով...»:

11177 | 3
Facebook