Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անվտանգության ընկերությունները հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»

09:35, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Անվտանգության ընկերությունները հայտնվել են ծանր վիճակում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական և մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» և այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը:

«Ալֆա-դելտան» Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանինն է, «Լեգիոնը» հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ և պատկանում է Ավանի թաղապետի մորաքրոջ որդուն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8260 | 2
Facebook