Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում

07:10, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում օգոստոսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (2005 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1982 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

4908 | 0
Facebook