Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիայում արգելվել է iPhone-ի վաճառքը». Գագիկ Համբարյան

01:20, ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
«Թուրքիայում արգելվել է iPhone-ի վաճառքը». Գագիկ Համբարյան

Թուրք-ամերիկյան առևտրային պատերազմը թափ է հավաքում...Մինյանց արտադրանքի վրա նոր մաքսատուրքեր սահմանելուց զատ Թուրքիայի բռնապետը հորդորել է սեփական հասարակությանը բոյկոտել ամերիկյան ապրանքները և հատկապես ամերիկյան Apple կորպորացիայի iPhone-րը...Էրդողանի հորդորից հետո Թուրքիայի ամենամեծ Dogubank օնլայն խանութը չեղարկել է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար նախապես պատվիրված 50 միլիոն դոլարի iPhone-ները...Բացի այդ Էրդողանի կոչից հետո էլեկտրոնիկայի խանութներից միանգամից անհետացել են բոլոր մոդիֆիկացիայի iPhone-ները...
     Հավելեմ,որ Էրդողանը բացի Թուրքիայի բնակչությանը iPhone-ից հրաժարվելու կոչից խորհուրդ էր տվել բոլորին օգտվել Samsung-ից...
     Չնայած Էրդողանի հաթաթաներին և ագրեսիվ բառապաշարին,փաստն այն է,որ թուրք-ամերիկյան առևտրային պատերազմում միակ տուժվողը դեռ Թուրքիան է,որի ազգային արժույթը՝լիրան օրեցօր գահավիժում է...Թուրքիային ֆինանսական աղետից դեռ կարողացել են փրկել Կատարը,ՌԴ-ն և Չինաստանը,որոնք այս օրերին ահռելի ֆինանսական ներդրումներ են արել՝լիրան վերջնական կործանումից փրկելու համար...
     Սակայն ամեն ինչ դեռ առջևում է...Սպիտակ տունը նաշազգուշացրել է Անկարային ավելի ծանր հետևանքների մասին,եթե Էրդողանը շարունակի նույն ոճով խոսել ԱՄՆ-ի հետ...

3670 | 0
Facebook