Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ ժամանակ մենաշնորհ չի եղել, կոռուպցիան էլ շատ քիչ է եղել». Ռոբերտ Քոչարյան

22:15, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«Իմ ժամանակ մենաշնորհ չի եղել, կոռուպցիան էլ շատ քիչ է եղել». Ռոբերտ Քոչարյան

«Երկիր մեդիայի»-ի եթերում հարցազրույց տալով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե իր կառավարման տարիներին մենաշնորհ չի եղել: «Մենք մենաշնորհ չենք ունեցել: Ցույց տվեք, թե որտեղ է եղել մենաշնորհը: Եթե մենաշնորհ լիներ, մենք չէինք ունենա 10% տնտեսական աճ: «Իմ ժամանակ, համենայն դեպս, մոնոպոլիզացվածության նման աստիճան չի եղել, միանշանակ կարող եմ ասել: Վառելիքը բերում էին մոտ 16-17 ընկերություն, մոտ 20 ընկերություն բանան էին ներկրում, գազը բնական մենաշնորհ է, այստեղ դու չես կարող որևէ բան անել, հոսանքը բնական մենաշնորհ է, բայց ուրիշ այլ ոլորտներում երբեք մենաշնորհ չենք ունեցել, և որևէ մեկը մենաշնորհային իրավունք չի ունեցել: Եթե խոսքը գնում է վերջին տարիներին տնտեսության մեջ մենաշնորհների ձևավորմանը, ապա թող քանդեն, ո՞վ է խանգարում: Եվ իհարկե՝ որտեղ կարելի է մենաշնորհ չունենալ, պետք է չունենալ: Կոռուպցիայի մակարդակն էլ շատ քիչ էղել, դրա համար էլ բյուջեն աճ է գրանցել»:

Թե հիմա ինչ վիճակ է, ինքը չգիտի, քանի որ 10 տարի քաղաքականությունում չի եղել: «Խոսում են Սաշիկի 50%-ներից: Քանի՞ դեպք են ապացուցել: 3 ամիս է՝ կարող էին ստուգել, բայց ոչ մի դեպք չեն գտել, որ Սաշիկը որևէ մեկից 50% փայ է մտել»,- ասաց նա:

11033 | 18
Facebook