Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայ ձյուդոյիստների՝ Բաքու մեկնելու հարցը կլուծվի միջազգային ֆեդերացիայի մասնակցությամբ

21:45, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Հայ ձյուդոյիստների՝ Բաքու մեկնելու հարցը կլուծվի միջազգային ֆեդերացիայի մասնակցությամբ

Օգոստոսի 10-13-ը Ձյուդոյի միջազգային Ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հրավերով Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում էին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը :
     Հանդիպման ընթացքում քննարկվեց առաջիկա աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Տոկիոյի օլիմպիական խաղերի համար ամենաբարձր վարկանիշային միավոր տվող այս առաջնությանը շատ կարևոր է մասնակցել, սակայն, միայն պետական մակարդակով Ադրբեջանի կողմից գրավոր անվտանգության ապահովման երաշխիքներ ստանալուց հետո: Ահա այս դիրքորոշումը ներկայացվեց ՁՄՖ նախագահին: Պարոն Մ.Վիզերը խոստացավ անձամբ զբաղվել այս հարցով:
     Քննարկվեցին նաև Հայաստանում ձյուդոյի հետագա մասսայականացման հետ կապված հարցեր.
     ՁՄՖ նախագահն առաջարկեց կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և աջակցությամբ, մի քանի դպրոցներում ձյուդոյի փորձնական դասաժամեր անցկացնել: Այս հարցում կօգնի Ձյուդոյի Միջազգային ֆեդերացիան՝ ֆինասավորելով մարզիչների աշխատավարձը և տրամադրելով տատամիներ և կիմոնո: Եթե այս փորձը հավանության արժանանա և աշակերտները սիրով մասնակցեն պարապմունքներին, ապա կարելի է մտածել դրանք մշտական դարձնելու մասին: Ինչպես նաև մարզիչները կարող են վերապատրաստվել միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական և մրցավարական դասընթացներում՝ ստանալով միջազգային կարգի մարզչի հավաստագիր, ինչպես արդեն նման հավաստագրեր ունեն 3 մարզիչներ:
     Հանդիպման ավարտին Վարդան Ոսկանյանը ՁՄՖ նախագահ Մ.Վիզերին շնորհակալագիր հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գ.Ծառուկյանի կողմից՝ հայկական ձյուդոյին մշտական աջակցություն և ուշադրություն ցուցաբերելու համար: Շնորհակալագրեր հանձնվեցին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանում ձյուդոյի զարգացման և մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

| | |
1414 | 0