Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի խափանումը վերացվել է

18:30, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ի խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով՝ բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս նկատվել են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայություններն այս ժամանակահատվածում լիովին հասանելի են եղել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` 16:40-ի դրությամբ խափանումը վերացվել է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:

2762 | 0
Facebook