Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում բավականին մեծ օգուտ կտամ ֆուտբոլին». Արթուր Վանեցյան

13:10, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում բավականին մեծ օգուտ կտամ ֆուտբոլին». Արթուր Վանեցյան

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հարցին։

«Պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Այս հայտարարությունս չեմ կարող դիտարկել որպես պաշտոնական, քանի որ դեռևս հայտարարված չեն ընտրությունների թեկնածուները։ Բայց այո՛, Հայաստանի 9 թիմեր միաձայն պաշտպանեցին իմ թեկնածությունը և առաջիկայում ՀՖՖ-ի գործող նախագահը գործկոմի միստ կհրավիրի, որի ընթացքում կհայտարարի նոր ընտրությունների մասին։ Չեմ կարծում, որ իմ՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը կխանգարի ՀՖՖ-ն գլխավորելուն։ Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքը կիրականացնեն ֆուտբոլային մասնագետները, իսկ ես շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու։ Կարծում եմ՝ ընտրվելուս դեպքում բավականին մեծ օգուտ կտամ ֆուտբոլին»։

Խոսելով պայմանավորված հանդիպումների դեմն առնելու շուրջ՝ Վանեցյանը նշել է. «Չգիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ինչ-որ բան հայտարարել է այս թեմայով, թե ոչ։ Չեմ հիշում, որ ինչ-որ բան հայտարարած լինի։ Կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված հանդիպումները բացառելու ենք»։

| | |
2511 | 2