Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Լոպետեգին հակառեկորդ է սահմանել

12:35, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Լոպետեգին հակառեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հակառեկորդ է սահմանել։ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում պարտություն կրելով՝ 51-ամյա Լոպետեգին 70 տարվա մեջ վատագույն մեկնարկն է գրանցել։ 1948 թվականին «Ռեալ»-ը, Մայքլ Քիփինգի գլխավորությամբ, մրցաշարի մեկնարկային խաղում պարտվել է «Սելթա»-ին։ «Աթլետիկո»-ից կրած պարտությունը Լոպետեգիի համար առաջինն է 3 տարվա ընթացքում։ Վերջին անգամ Լոպետեգիի թիմը՝ «Պորտու»-ն պարտվել է 2015 թվականին։

3864 | 0
Facebook