Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն». Ն. Փաշինյան

11:30, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն». Ն. Փաշինյան

Արդեն հայտնել էինք, որ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու որոշմանը: Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ. «Հույս ունեմ՝ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով: Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունն ու ժողովրդավարությունն ապահովելը: Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե պարզվի՝ ունեն, գալիս է իրավապահների արագ ու շեշտակի անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, իսկ փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի»:

Որոշումը հաստատվեց՝ Երևանի ավագանու լիազորությունները կրճատվեցին:

Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը:

3083 | 0
Facebook