Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոչ եմ անում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար». ԿԳ նախարար

10:20, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
«Կոչ եմ անում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար». ԿԳ նախարար

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»:

48187 | 2
Facebook