Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դատական համակարգում վրդովված են ու սարսափած. «Հրապարակ»

09:25, հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Դատական համակարգում վրդովված են ու սարսափած. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դատական համակարգում մի կողմից վրդովված են, մյուս կողմից սարսափած քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ սկսված արշավից։

Հիշեցնենք․ նա այն դատավորն է, ով բաց թողեց Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախկին նախագահի անձեռնմխելիությունը որպես հիմք մատնանշելով։ Դատավորները վրդովված են, որ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արձակուրդ է գնացել՝ այս ծանր գործի բեռը թողնելով Ազարյանի վրա։ Նաև կարծում են, որ իր տեղում չէ Դատավորների միությունը՝ նախագահ Երվանդ Խունդկարյանի ղեկավարությամբ, որը որոշում կայացրած դատավորին պաշտպանելու ուղղությամբ ոչ մի քայլ չի անում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

9658 | 0
Facebook