Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները բացահայտել են զինծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու դեպքեր. կան ձերբակալվածներ

19:50, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ոստիկանները բացահայտել են զինծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու դեպքեր. կան ձերբակալվածներ

Հուլիսի 19-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ ոմն Ա. Մ. Ա.Տ.-ից, պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար, պահանջել ու ստացել է 19.000 դոլար կաշառք:
     Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
     Ճշտվեց նաև կաշառքը տվողի ինքնությունը: Նա հրավիրվեց, իսկ Արայիկ Անտոնյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:
     Բացի այս, իրականացված միջացառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Զոլաքար գյուղի մի բնակիչ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար Արայիկ Անտոնյանին տվել է 2000 դոլար կաշառք: Արդյունքում ստացել է 6 ամսվա տարկետման իրավունք: Կաշառք տվողը բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը:
     Օգոստոսի 14-ին տեղեկություն էր ստացվել, որ Մարտունու մի բնակիչ հոր օժանդակությամբ ապօրինի ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
     Մարտունու տարածքային զինվորական կոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ Սասուն Ասպատուրյանը բերման ենթարկվեց ոստիկանություն:
     Արայիկ Անտոնյանը իր գործողություններով կազմակերպել է Մարտունու բնակչի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելը: Արդյունքում երիտասարդը ստացել է տարկետման իրավունք:
     Արայիկ Անտոնյանը և Սասուն Ասպատուրյանը ձերբակալված են:
     Քննությունը շարունակվում է:

Ոստիկանները բացահայտել են զինծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու դեպքեր. կան ձերբակալվածներ
4299 | 0
Facebook