«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի առողջական խնդիրների պատճառով այսօր կայանալիք դատական նիստը հետաձգվել է:
Կալանքի տակ գտնվող մյուս մեղադրյալները, մինչև նիստի մեկնարկը՝ ենթադրելով, որ Պավլիկ Մանուկյանի բացակայությունով նիստը չի կայանա, իրենք ևս չէին ներկայացել դատարան:
Ըստ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գրության Պավլիկ Մանուկյանը, որը հրազենային կոտրվածք ունի, սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա և մի շարք այլ խնդիրներ, թուլություն, սրտխառնոց և սաստիկ գլխացավեր, չի կարող ներկա գտնվել դատական նիստին:
Պ. Մանուկյանն իր հերթին գրությամբ խնդրել էր դատարանին՝ իր բացակայությամբ քննել մյուս անդամների կալանքը փոխելու միջնորդությունները:
Այնուամենանիվ դատարանը որոշեց «Սասնա ծռեր»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների անջատված խմբի գործի քննությունը հետաձգել։ Դատավարությունը կշարունակվի օգոստոսի 17-ին։