Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացին սպառնում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը. (լրացված)

13:40, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Քաղաքացին սպառնում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը. (լրացված)

Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:

Քիչ առաջ ԱԻՆ-ը հայտնեց, որ համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

9265 | 6
Facebook