«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նախքան Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը՝ Ղարաբաղյան բանակցություններն ընթանում էին եռակողմ՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Արդյունքում կոնֆլիկտը ընկալվում էր որպես Ադրբեջանի և իրենից անկախանալ ցանկացող մի հատվածի կոնֆլիկտ, որտեղ Հայաստանը սատարում էր կողմերից մեկին:
Սակայն Քոչարյանը, Ստեփանակերտից գալով Երևան ու անցնելով իշխանության գլուխ, ոչնչացրեց այդ թեզը և բանակցություններից հանեց Արցախը: Արդյունքում կոնֆլիկտը սկսեց ընկալվել որպես Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտ, ուր Հաայստանը ուզում է Ադրբեջանից տարածք պոկել, բնականաբար, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, որոնց տակից առ այսօր չենք կարողանում դուրս գալ: