Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ադրբեջանցիները կեղծ դոլարներ են պատռել Թուրքիայի դեսպանատան մոտ». Աշոտ Ասատրյան

14:10, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
«Ադրբեջանցիները կեղծ դոլարներ են պատռել Թուրքիայի դեսպանատան մոտ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը սոցկայքի իր էջում գրել է.

Մի խումբ ադրբեջանցիներ իբր իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան դիմաց պատռել են ԱՄՆ դոլարներ։

Այս քայլով նրանք ցանկացել են իրենց բողոքն արտահայտել ԱՄՆ-ի դեմ։ Ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Կեցցե Թուրքիան, կեցցե Էրդողանը»։

Ամենահետաքրքիրն այն է, որ ակցիայի վերջում պարզվել է, որ դրանք կեղծ դոլարներ են եղել, այսինքն՝ ադրբեջանցիները չեն կարողացել իրական դոլարներ պատռեն ու սովորական տպող մեքենայի օգնությամբ դոլարներ են պատրաստել։

Այս քայլը քրեօրեն պատժելի արարք է, քանի որ ադրբեջանցիները չեն գնել խանութում վաճառվող, այսպես կոչված խաղալիք թղթադրամներ, որոնց վրա առկա է համապատասխան գրությունը, որ այն ենթակա չէ կիրառման, այլ կոնկրետ կեղծարարությամբ են զբաղվել և այլ երկրի գումար են տպել։

| | |
2895 | 0