Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ռոբերտ Քոչարյանը գալիս է, ավելին՝ նա արդեն եկել է մեծ քաղաքականություն». Վահե Սարգսյան

02:35, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
«Ռոբերտ Քոչարյանը գալիս է, ավելին՝ նա արդեն եկել է մեծ քաղաքականություն». Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարեկամներ,
     Ռոբերտ Քոչարյանը գալիս է, ավելին՝ նա արդեն եկել է: Եկել է մեծ քաղաքականություն, և հասարակության ուշադրությունը հասկանալի պատճառներով ծայրահեղ կերպով սևեռված է նրա անձի շուրջը կատարվող իրադարձությունների վրա: Ռ. Քոչարյանն ի՞նքը եկավ, թե նրա դեմ ուղղված մեղադրանքը ստիպեց նրան մտնել մեծ խաղի մեջ: Նրա՝ քաղաքական դաշտ գալու մասին հասարակությունը ոչ մի տեղեկություն չուներ, հետևաբար՝ կարող ենք հակվել երկրորդ տարբերակին: Բայց՝ մեկ բայց: Միգուցե Ն. Փաշինյանին հայտնի էր ինչ-որ գաղտնի մի տեղեկություն, մեծ քաղաքականություն վերադառնալու ուղղությամբ Քոչարյանի կողմից ծրագրված և հույժ գաղտնի պահվող գործողությունների պլան. և՛ այո, կարող էր լինել նման բան, և՛՝ ոչ: Եթե կար նման պլան և դրա մասին հատուկ ծառայությունները զեկուցել էին վարչապետին՝ ապա մարտի մեկի գործը վերաբացելով Ն. Փաշինյանը ձգտեց չեզոքացնել նաև այդ պլանը: Եթե չկար նման պլան, և Քոչարյանը պատրաստվում էր վայելել իր ծերությունը, ապա Ն. Փաշինյանի կողմից մարտի 1-ի վերաբացումը հենց ժամանակավոր կառավարության այս փխրուն շրջանում, մեղմ ասած, կոպիտ սխալ էր: Ինչու՞: Այն, որ ինչպես մարտի 1-ի ողբերգության, այնպես էլ նախորդ շրջանում տեղի ունեցած բոլոր ապօրինությունների մեղավորները պետք է պատժվեն՝ դրանում ոչ-ոք երկրորդ կարծիք չի կարող ունենալ: Այդուհանդերձ, քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողին էլ կարիք չկա բացատրելու, որ բնության մեջ չի կարող լինել իշխանություն առանց ընդդիմության: ՀՀ-ում այսօր բացառիկ իրավիճակ է, որի քաղաքական քարտեզի վրա գրված է՝ «պահանջվում է ընդդիմության առաջնորդ»: Բնականաբար՝ այս պատմական իրադրության մասին հազիվ թե տեղյակ չլիներ Ռ. Քոչարյանը: Նման իրադրության առկայության պայմաններում դատավարական գործընթացների մեջ ներքաշել նյութական և միջազգային հսկայածավալ ռեսուրսներ տիրապետող, քաղաքական խորը հաշվարկների ընդունակ ֆիգուրի՝ առնվազն նշանակում է նրան զոռով բերել քաղաքական պայքարի դաշտ և պատվով կարգել արագ կոնսոլիդացվող ընդդիմադիր զանգվածների առաջնորդ, ինչը և տեղի է ունենում այս օրերին:
     Հիմա հարց: Իսկ ե՞րբ էր պետք նրան մեղադրանք առաջադրել կամ վերաբացել մարտի մեկը: Դա կարող էր արվել ընդամենը 1 տարի անց, այսինքն այն ժամանակ, երբ տեղի կունենային խորհրդարանական ընտրությունները, երբ Ն. Փաշինյանի թիմը վերջնականորեն կամրապնդեր իր իշխանությունը, ամենակարևորը՝ ձևավորված կլիներ ընդդիմությունը, հայտնի կլիներ ընդդիմության առաջնորդ(ներ)ը, և Քոչարյանի համար շատ դժվար, գրեթե անհնար կլիներ մուտք գործել այդպիսի ներկապնակ ունեցող քաղաքական դաշտ: Նման պայմաններում կարելի էր ամենայն արդյունավետությամբ իրականացնել քննություն և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր մեղավորներին: Կարծում ենք այդ մեկ տարվա մեջ Ռ. Քոչարյանը դժվար թե մահանար կամ ձեռնարկեր այնպիսի միջոցներ, որոնց պայմաններում կկոծկվեին իր բոլոր հանցանքների հետքերը: Անցած տասը տարին, կարծում ենք, բավական էր դրա համար:
     Մի փոքր հետ գնալով և խոսելով առաջին տարբերակի, այն է՝ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն գալու գաղտնի պլանների առկայության և դրանց դեմ Փաշինյանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ նշենք, որ անգամ այդ պայմաններում խիստ վաղ էր Քոչարյանին ներքաշելը դատավարությունների մեջ: Պետք էր յոթը չափել և կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս մինիմալի կհասցնեին Քոչարյանի մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին: Գաղտնիք չէ, որ մեղադրանք առաջադրելը ամենաշքեղ տարբերակներից մեկն էր Քոչարյանի համար՝ ենթադրյալ պլանն իրագործելու համար (միգուցե դրա համա՞ր եկավ հանրապետություն և արագորեն ներկայացավ քննության):
     Ի՞նչ ունենք հիմա: Ունենք Ռ. Քոչարյան, որին ուղղակի լեռներից բռնեցինք, մտցրեցինք անորակ վանդակը, որից արագորեն դուրս պրծնելով՝ վերջինս կատաղի կերպով հարձակվել է իրեն չեզոքացնել փորձող իշխանությունների վրա: Ավելին, Քոչարյանն իր այժմյան կարգավիճակով գերի է և անգամ ամենաբարի կամքի առկայության պարագայում չի կարող կատաղի հարձակումներ չգործել: Մյուս կողմից՝ իր գործողությունների գերին է նաև Ն. Փաշինյանը, ով այս պայմաններում չի կարող չձեռնարկել Քոչարյանին մինչև վերջ չեզոքացնելու մեխանզիմներ:

Ստեղծվել է մի վիճակ, որի պայմաններում մեկի ապրելը մյուսի մահն է խորհրդանշում:

Մյուս կողմից ունենք քաղաքական մեծ փորձառություն ունեցող, ընդդիմադիր հատվածը արագորեն կոնսոլիդացնելու ընդունակ նոր, ահռելի ռեսուրսների տեր առաջնորդ, որի քաղաքական ժանիքները լրջորեն վտանգելու են Փաշինյանի՝ հիմնականում անփորձ երիտասարդներով համալրված կառավարությունը:

Առաջիկա զարգացումների մասին խոսելիս՝ պետք է քննարկել երկու տարբերակ. Ա տարբերակի համաձայն, եթե Քոչարյանը կալանքից ազատվել է զուտ դատավարական գործընթացների արդյունքում (այստեղ էական չէ՝ դատավորը գործել է օբյեկտիվ, թե սուբյեկտիվ հողի վրա), ապա Փաշինյանը նրան նորից կկալանավորի (նա այլ ելք չունի պարզապես): Բայց անգամ այս պարագայում Քոչարյանից ազատվելու մասին հույսեր փայփայելը միամտություն կլինի: Չենք համաձայնվի այն մարդկանց հետ, ովքեր մեզ կմեղադրեն Քոչարյանի հնարավորությունները գերագնահատելու մեջ: Մենք արդեն վերևում նշեցինք այն նպաստավոր պայմանները, որոնք անգամ Քոչարյանի հնարավորությունների խիստ սահմանափակման պարագայում վերջինիս տալիս են գործելու լայն հնարավորություններ:
     Բ. տարբերակը. Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել արտաքին ուժերի ճնշման կամ նրանց հետ որոշ պայմանավորվածությունների արդյունքում: Բնականաբար՝ այդ ուժը ՌԴ-ն է: Այս պարագայում ևս սպասվում են ներհայաստանյան թեժ գործողություններ, որոնք արդեն բացահայտ կերպով կստանան արտաքին երանգներ: Փաստենք, որ այս տարբերակն իր հեռահար վտանգներով ոչ պակաս կործանարար հետևանքներ կարող է ունենալ երկրի համար, և ՀՀ-ն կարող է հաստատորեն բռնել Ուկրաինայի և Վրաստանի փոթորկուն ուղին:
     Ամփոփելով՝ փաստենք, որ ՀՀ-ին սպասվում են ծանր օրեր»:

| | |
19634 | 13
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Hay
Hay 02:45, 15.08.2018
Esh esh baner ec grum eli ho zorov 4i
Aro
Aro 05:01, 15.08.2018
Qani vor anzernmxeli a,tox iran tenc janachatc datavori u ira manklavikneri zerqe brnatc 17 in ga hraparak u entex el bolor hartcerin patasxani,vaxenalu ban chuni....inqe anzernmxeli demqaaaa
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk 08:05, 15.08.2018
Es hents skzbits el asel em ete nokolik@ ishxanutsyun@ chkisi hay zhoxovrdo het

Tstselov gnalu e serzhi hetavits

Inchn el texi e unenum
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk 11:52, 15.08.2018
Ed dzer nokolik@ goxatsav hay zhoxovrdits ir haxtanak@
U storabar bazhanets ter-orist levoni bashib.ozuknerin
Vori hamar hay zhoxovurd@ Ed tsinik sharlatanin erbeq chi neri
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk 08:18, 15.08.2018
Ete chlner robert@.
Piti gtnver mi mor andranik kam Monte

U tststsnelov nikoli jhud morn u qroj@

Anpsyman het piti veradardzner hay zhoxovrdits goxatsvats ir haxtanak@
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk 08:24, 15.08.2018
Isk dzer txmar u tunavor nokolik@
Gtav hay zhoxovrdi nor andranikin

U asem dzez...shat el chisht @ntrutsyun e katarel

Qani vor marti mek@ piti avartel...asem avelin

Hayots exern@ piti avartel
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk
es dzer tetorist jhud azgin tstsnem levonits minchev muk 08:48, 15.08.2018
Marti mekits araj robert@ tikunqits stor harvats er statsel serzhits u mkits

Erb 2006 tvi @ntrutsyunerun 400 hazar andam unetsox bhk havaqets@

@ndamen@ 200 hazar dzayn

Erku angam pakas ...qan miayn lfik@ verjin @ntuitsyunerin

U heratsretsin robertin qaxaqakanutsyunits

Patkeratsnum eq te inch e katarvel 2006 in u 2008 in
ASHOT
ASHOT 08:48, 15.08.2018
hastat galisa nsti pind bani vra